Թուրքիան Ռուսաստանի հետ բնական գազի հնարավոր խնդրի դեմը չկանգնելու համար սկսել է այլընտրանքային աղբյուրներ փնտրել։
Հնարավոր է, որ Թուրքիան գազի պահանջարկը բավարարի Ադրբեջանից և Իրանից, իսկ հեղուկ գազով ապահովի պահեստային քանակը: Թուրքիան այժմ բանակցում է Քաթարի հետ հեղուկ գազի շուրջ: Այս մասին այսօր հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքին, ով նոր է վերադարձել Քաթարից: Նա նաև ասել է, որ կողմերը սկսել են նախապատրաստական աշխատանքները՝ համաձայնագիր կնքելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել