Աղջիկը գրտնակեց հացը և պատրաստեց այնպիսի մի ուտեստ, որը ես կուտեի ամեն օր (լուսանկարներ)Հաց, պանիր, առավոտ… Միանգամից նախաճաշի համար սենդվիչ ես պատկերացնում:

goryachie-buterbrody_c4ca4238a0b923820dcc509a6f75849b

Ձեզ ենք առաջարկում մոտենալ դրան ստեղծագործաբար, և պատրաստել ոչ սովորական ուտեստ:

Բաղադրատոմս

Բաղադրիչներ

Հաց (սպիտակ, տոստի համար նախատեսված) – 6 հատ
Հալչած պանիր (շերտեր) – 6 հատ
Ձու – 2 հատ
Վարսակի փաթիլներ (хлопя овсяные) – 1 բաժակ
Աղ՝ ըստ համի
Բուսայուղ (տապակելու համար)

1 Վերցնում ենք տոստի համար նախատեսված հացը:

goryachie-buterbrody_c81e728d9d4c2f636f067f89cc14862c

2 Կտրում ենք հացի եզրերը, հետո հացի կտորը գրտնակում ենք:

goryachie-buterbrody_eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3

3 Վրան պանիր ենք դնում:

goryachie-buterbrody_a87ff679a2f3e71d9181a67b7542122c

4 Մի ափսեի մեջ ձուն ենք հարում, իսկ մյուսի մեջ լցնում ենք վարսակի փաթիլները:

goryachie-buterbrody_e4da3b7fbbce2345d7772b0674a318d5

5 Հացով և պանրով ռուլենտ ենք պատրաստում, թաթախում ենք այն սկզբում ձվի, հետո վարսակի փաթիլների մեջ ու տապակում ենք բուսայուղի մեջ բոլոր կողմերից:

goryachie-buterbrody_1679091c5a880faf6fb5e6087eb1b2dc

Մեր համեղ և տաք նախաճաշը պատրաստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել