Անկարան մտադիր չէ վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար՝ չնայած երկրների միջև հարաբերությունների սրմանը՝ հայտարարել են Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատանը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։«Թուրքիան վիզային ռեժիմ չի սահմանի Ռուսաստանի քաղաքացիների դեմ, քանի որ ռուս ժողովրդին համարում է բարեկամ»,- նշել են դիվանագիտական առաքելությունում։
2016 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանը կդադարեցնի Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմի գործողությունն ու կչեղարկի չարտերային չվերթները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել