schengen-border1Ուրբաթ Բրյուսելում հանդիպման ժամանակ ԵՄ երկրների ՆԳՆ ղեկավարները կքննարկեն Շենգենյան գոտու ներքին սահմանների ժամանակավոր վերահսկողության ռեժիմը 6 ամսից մինչև 2 տարի երկարաձգելու հնարավորությունը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը:
«Նախարարներն առաջին քննարկումը կանցկացնեն այդ հարցով»,- ասել է նա:
ԵՄ մի շարք երկրներ վերջին ամիսներին վերականգնել են վերահսկողությունը ներքին սահմաններին՝ որպես հակազդեցություն անօրինական ներգաղթյալների հոսքին: Շենգենյան կանոնադրությամբ՝ այդ միջոցառումը բացառիկ է և չի կարող կիրառվել 6 ամսից ավելի:
Վերջին մի քանի շաբաթում ԵՄ փախստականների աճած ներհոսքը հանգեցրել է նրան, որ Ավստրիան, Գերմանիան, Սլովակիան վերականգնել են վերահսկողությունը սահմաններին, Հունգարիան և Բուլղարիան պատնեշներ են կառուցում նրանց անօրինական մուտքին խոչընդոտելու համար, խստացնում են օրենքը խախտելու համար պատիժը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել