Araratnews.am-ը գրում է.Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Բաքվի ADA համալսարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան միշտ մեծ նշանակություն է տվել Ռուսաստանի հետ հարաբերություններին, հաղորդում է Trend գործակալությունը:
Դավութօղլուի խոսքերով` Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդների միջև խնդիրներ չկան և երբեք չեն լինի:
Նա նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել երկու երկրների միջև առաջացած ճգնաժամը լուծել դիվանագիտական ճանապարհով:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/davuthoghlun-bakhvic-dimel-e-putinin/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել