Պակիստանցի իրավաբան Ջավաիդ Իքբալ Ջաֆրին Լահորի դատարան է ներկայացրել դատական հայց՝ ընդդեմ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի՝ պահանջելով իր երկրին վերադարձնել 105 կարատանոց «Կոհ ի Նուր» հսկա ադամանդը, որը ժամանակին իր տեսակի մեջ ամենամեծն է համարվել աշխարհում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։Ադամանդը զարդարում է այն թագը, որը պատկանել է Եղիսաբեթ 2-րդի մորը:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիան գաղութատիրական ժամանակներում ադամանդը վերցրել է Հնդկաստանից։
Հայտնի է, որ անցած 50 տարվա ընթացքում Ջաֆրին 786 նամակ է հղել Մեծ Բրիտանիայի թագուհուն և պակիստանցի պաշտոնյաներին՝ ադամանդի վերադարձման խնդրանքով։
Հնդկաստանն ու Պակիստանը երկու տարբեր երկրներ են դարձել 1947 թվականին՝ Բրիտանիայից անկախանալուց հետո։
Հնդկաստանն իր հերթին պարբերաբար դիմել է ադամանդի վերադարձման համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել