Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի նյարդավիրաբուժական բաժանմունքում, դեկտեմբերի 4-ին կտեղափոխվի Երևան: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, քն նարկվում է նաև նույն հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում բուժվող ևս մեկ հիվանդի տեղափոխման հարցը:Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում բուժում ստացող երկու հիվանդի մոտ ևս առկա է դրական շարժընթաց: Հիվանդերից մեկին այսօր կատարվել է ողերի վիրահատություն, որը բարեհաջող է անցել:
Վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում: Նրանք ապաքինման փուլում են:
Տուժածների Երևան տեղափոխելու մանրամասները և նպատակահարմարությունը քննարկվում են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ` մասնագիտական կոնսիլիումների արդյունքում: Բուժօգնության աշխատանքները շարունակվում են ողջ ծավալով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



