3D Systems ընկերությունը Լոս Անջելեսում բացել է ինովացիաների նոր խոհարարական կենտրոն՝ խոհարարական 3D լաբորատորիա՝ իր տեսակի մեջ առաջին արհեստանոցը, որտեղ ավանգարդ խոհարարներն ու նկարիչները կկարողանան փորձարկումներ անել սննդի պատրաստման ոլորտում 3D տպագրության վերջին ձեռքբերումներով: Այս մասին հայտնում է kedem.ru-ն:Խոհարարական լաբորատորիայում ծրագրվում է անցկացնել վարպետության դասեր, կոնֆերանսներ և սիմպոզիումներ, որոնք հնարավորություն կտան լրացուցիչ կրթություն ստանալ 3D խոհարարության ոլորտում: Լաբորատորիան կունենա ChefJet Pro 3D-տպիչ՝ առաջին պրոֆեսիոնալ խոհանոցային տպիչը, որը խոհարարներին և բարմեններին հնարավորություն է տալիս իսկական խոհարարական գլուխգործոցներ ստեղծել: Լաբորատորիան կհամագործակցի լավագույն շեֆ-խոհարարների և բարմենների հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



