nz1Չեխիայի աշխատանքի նախարարությունը կկարողանա գլուխ հանել տարեկան 2 000 միգրանտից: Radio Praha-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է արտասահմանյան աշխատանքի տեղավորման նախարարական բաժնի ղեկավար Շտեֆան Դուգանը:
Նախարարությունը պատրաստ է նրանց վերաորակաորում և անհրաժեշտ ուսուցում ապահովել, որ նրանք կարողանան հնարավորինս արագ աշխատանքի անցնել:
«Նշվում է, որ ավելի մեծ թվով միգրանտների դեպքում գերատեսչությունը ստիպված կլիներ բյուջեի ավելացում պահանջել: Օտարերկրացիները չեխական աշխատաշուկայում դասվում են խմբին, որի համար հեշտ չէ աշխատանք գտնել, ինչպես 50 տարեկանից մեծ մարդիկ, փոքր երեխաների մայրերը, հաշմանդամները և մինչև 25 տարեկան երիտասարդությունը: Նրանցով պետք է զբաղվեն Աշխատանքի տեղավորման վարչության մասնագետները: Ուշադրություն պետք է հատակացվի, նախևառաջ, լեզվի ուսուցմանը և վերաորակաորմանը, նաև շահագործման կանխարգելմանը»,- ասել է նախարարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել