Ավստրալիայի սենատը հավանություն է տվել օրենքների փաթեթին, որոնք թույլ են տալիս քաղաքացիությունից զրկել ահաբեկչության մեջ կասկածվողներին պայմանով, եթե նրանք ունեն այլ երկրի անձնագիր։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։Օրենքները տարածվում են 14 տարեկանից բարձր անձանց վրա։ Դրանց ազդեցությունը տարածվում է նաև այն կասկածյալների վրա, որոնց նկատմամբ համապատասխան դատավճիռ չկա։
Ավստրալիայի գլխավոր դատախազ Ջորջ Բրանդիսը վստահեցրել է, որ օրենքները կկիրառվեն «խիստ սահմանափակ»։ Միևնույն ժամանակ նա նշել է ընդունված փաթեթի կարևորությունը, քանի որ այն կարող է ուժեղացնել պայքարն ահաբեկչության դեմ։
Ավստրալիայի կառավարության տվյալներով՝ իսլամիստների շարքերում կռվելու համար Մերձավոր Արևելք ուղևորվող երկրի բնակիչների 50 տոկոսն ունի երկքաղաքացիություն։ Հայտնի է, որ ԴԱԻՇ-ի կողմից կռվում է առնվազն 70 ավստրալացի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել