Ձմռանը դեմքի մաշկի խնամքին ուշադրություն դարձնելուց բացի պետք չէ մոռանալ ձեռքերի մասին: Առաջին հերթին հարկավոր է ընտրել ճիշտ ձեռնոց` ձեռքերը սառը օդից պաշտպանելու համար: Օգտակար է տանից դուրս գալուց մոտ կես ժամ առաջ ձեռքերին քսել փափկեցնող քսուք: Ձեռքի մաշկը սնուցելու համար մասնագետները խորհուրդ են տալիս կատարել արևածաղկի ձեթով ձմեռային լոգանքներ: Կարելի է օգտագործել նաև կարտոֆիլի խյուսը, այն հարկավոր է քսել ձեռքերին, ապա փաթաթել կտորով, թողնել 15 րոպե, այնուհետ լվանալ գոլ ջրով՝ առանց օճառի: Ձեռքերի խնամքը հարկավոր է կատարել այն ժամանակ, երբ բոլոր գործերն արդեն ավարտված են, այսինքն՝ քնելուց առաջ: Իսկ եթե ձեռքերը ճաքճքված են ու տեսքից ընկած, օգնում է հետևյալ դեղատոմսը. մի բաժակ գոլ կաթի մեջ լուծել մի ճաշի գդալ մեղր, ավելացնել 2-3 կաթիլ զեյթունի ձեթ: Խառնուրդը լցնել ամանի մեջ, ձեռքերը ընկղմել և պահել 10-15 րոպե, քանի դեռ լուծույթը չի սառել: Ձեռքերը չորացնել փափուկ կտորով, քսել որևէ սնուցող քսուք: Առավոտյան տարբերությունը զգալի կլինի:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3961180478701?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել