Tert.am–ը գրում է.

Անկարան մերժել է Վաշինգտոնի առաջարկը զորախմբի տեղակայմամբ փակելու Սիրիայի հետ սահմանը, որն օգտագործվում է Սիրիա զինյալներ ուղարկելու  և  ԻՊ-ի ահաբեկիչների  կողմից նավթի շրջանառության համար: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին  հաղորդում է  Hurriyet պարբերականը:
Թուրքական պաշտոնատար անձինք պարբերականին հայտնել են, որ Անկարան առաջարկը մերժել է երկու պատճառով. քանի որ այն անիրական է, ինչպես նաև քանի որ «մյուս կողմը» կարող է «թշնամական դիրք զբաղեցնել»` մեծացնելով ուժերը սահմանի վրա:
Սիրիայի հետ 98 կմ երկարությամբ  սահմանին խոշոր զորախմբեր տեղակայելու առաջարկն այսօր քննարկվել է Անկարայում` թուրք և ամերիկացի պաշտոնատար անձանց հանդիպմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել