Առավոտյան արթնանալով՝ Ջուլիան նկատեց, որ ամուսինն արդեն տանը չէ։ Վերջին ամիսներին նա իրեն տարօրինակ էր պահում։

Անկողնու մեջ ձգվելով՝ տարեց կինը մտովի իրեն տրամադրեց տունը կարգի բերելուն։ Սկսեց ննջարանից, բայց հանկարծ ամուսնու սեղանին մի գրություն նկատեց։ Կարդալով այն՝ Ջուլիան երկար ժամանակ լուռ արտասվում էր։

«Սիրելի Ջուլիա,

Գրում եմ քեզ, քանի դեռ քնած ես։ Գրում եմ, որովհետև հնարավոր է՝ վաղն արթնանալով՝ արդեն առաջվանը չլինեմ։ Ես ասես հայտնվել եմ երկու աշխարհների արանքում և գնալով հասկանում եմ, որ դրանցից մեկում վերջնականապես կմոլորվեմ։ Ես վախենում եմ, որ մի օր ուղղակի չեմ վերադառնա։

Գրում եմ, որովհետև վստահ չեմ, որ վաղը կարող եմ նույն հիմացմունքս արտահայտել քո հանդեպ... Շնորհակալ լինել, որ, չնայած ամեն ինչին, դու դեռ կողքիս ես և փորձում ես երջանկացնել ինձ։

Հնարավոր է՝ վաղն արդեն չհիշեմ, թե ինչ ես դու ինձ համար արել։ Դու դռներին թերթիկներ ես փակցնում, որպեսզի ես չշփոթեմ խոհանոցը լոգարանի հետ։ Դու միշտ ինձ ստիպում ես ծիծաղել, երբ ես առանց գուլպաների կոշիկ եմ հագնում։ Դու շարունակում ես ինձ հետ զրուցել նույնիսկ այն դեպքում, երբ ես վաղուց մոռացած եմ լինում, թե ինչի մասին էր խոսքը։ Երբեմն դու իմ ականջին շշնջում ես մեր թոռնիկների անունները, որպեսզի նրանք չհասկանան, որ ես մոռացել եմ դրանք։ Դու միշտ հանգստությամբ ես պատասխանում իմ զայրույթի պոռթկումներին։ Նույնիսկ այն դեպքում, երբ ես ինքս մոռացած եմ լինում, թե ինչու եմ զայրացել։

Այս բոլորի և էլի շատ բաների համար քեզ շնորհակալ եմ։ Եվ հիմա եմ գրում, որովհետև վաղը հնարավոր է՝ մոռանամ քո անունը, մոռանամ քեզ շնորհակալություն հայտնել... Հիմա եմ գրում, որպեսզի մի վերջին անգամ ասեմ, որ անսահման սիրում եմ քեզ...

Հավերժ քո` T.A.M.Р»

Սա կարդալ առանց հուզմունքի ուղղակի անհնար է։ Նույնիսկ Ալցհեյմերի ծանր հիվանդության պայմաններում խորը զգացմունքներն ի զորու են գտնել ի հայտ գալու ուղիներ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել