skating_rinkԲրիտանացիները համեմատել են Եվրոպայի տարբեր քաղաքներում երկու մարդու երկու օր անցկացնելը` ներառյալ թռիչքը, ապրելը, տրանսպորտը, սնունդը և կազմել են դրանցից ամենէժանների ցանկը:
Շաբաթվա հանգստյան օրերի համար Եվրոպայում այս ձմռան ամենաէժան ուղղությունը դարձել է Բուդապեշտը: Վերը նշված ծառայությունների ընդհանուր արժեքն այստեղ կազմել է 575 եվրո: Պրահան, որն անցյալ տարի ճանաչվել է, որպես սուրբծննդյան հանգստյան օրերի ամենաէժան քաղաք, տեղափոխվել է ցուցակի երկրորդ տողը: Նրա ցուցանիշը հավասար է 650 եվրոյի: Բելիգիայի մայրաքաղաքը փակել է թոփ երեքը: Բրյուսելում հանգստյան օրերը երկու հոգու համար ձմռանը կարժենան 702 եվրո` ավելի էժան քան Կոպենհագենում (723 եվրո) և Ռիգայում (749 եվրո): Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Եվրոպայի ամենաթանկ քաղաքը եղել է Վիեննան` 926 եվրո ցուցանիշով: Թանկությամբ երկրորդ քաղաքը Ստոկհոլմն է (862 եվրո), և եռյակը փակել է Մյունխենը (808 եվրո):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել