Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` Պռոշյան գյուղի վարչական տարածքում, Երևանի Ազատության պողոտայի բնակիչ, 26-ամյա Մարտին Արզումանյանը իր վարած Volkswagen մակնիշի 34 FT 434 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորակում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանը և Վարդան Ռուբենյանը: Փաստի առթիվ ՃՈ տեսուչ Գ. Մարտիրոսյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Volkswagen-ի վարորդ Մ. Արզումանյանը աշխատում է Արագածոտնի մարզի դատախազությունում` որպես դատախազ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ ճանապարհը սպասարկող ճանշինականները ժամանակին չեն կատարել ճանապարհի աղի մշակման աշխատանքները: Վթարի վայրում փորձագետներն ասում էին, որ եթե վարորդը գերազանցեր սահմանված արագությունը, ապա չէր բացառվում, որ վթարը ողբերգական ավարտ ունենար:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2015/12/03/72004/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



