Tert.am-ը գրում է.
Անկարան մերժել է Վաշինգտոնի առաջարկը զորախմբի տեղակայմամբ փակելու Սիրիայի հետ սահմանը, որն օգտագործվում է Սիրիա զինյալներ ուղարկելու և ԻՊ-ի ահաբեկիչների կողմից նավթի շրջանառության համար: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Hurriyet պարբերականը:
Թուրքական պաշտոնատար անձինք պարբերականին հայտնել են, որ Անկարան առաջարկը մերժել է երկու պատճառով. քանի որ այն անիրական է, ինչպես նաև քանի որ «մյուս կողմը» կարող է «թշնամական դիրք զբաղեցնել»` մեծացնելով ուժերը սահմանի վրա:
Սիրիայի հետ 98 կմ երկարությամբ սահմանին խոշոր զորախմբեր տեղակայելու առաջարկն այսօր քննարկվել է Անկարայում` թուրք և ամերիկացի պաշտոնատար անձանց հանդիպմանը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/03/Ankara-rejected/1863758
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել