Tert.am-ը գրում է.
Բելգրադում` ԵԱՀԿ-ի գագաթաժողովի շրջանակներում, կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի հանդիպումը` առաջինը Անկարայի կողմից խփված ռուսաստանյան օդանավի շուրջ ճգնաժամից հետո:
Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Լավրով-Չավուշօղլու հանդիպումը տևել է 40 րոպե: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ ներքին աղբյուրների փոխանցմամբ` Լավրովը հանդիպմանը համաձայնել է թուրքական կողմի բազմաթիվ հորդորդներից հետո:
Նախարարները հանդիպումից հետո առանձին-առանձին նաև հայտարարություններ են հնչեցնում:  ՏԱՍՍ-ը փոխանցում է Չավուշօղլուի հայտարարությունը այն մասին, թե «Սու - 24-ի միջադեպը պետք չէ խառնել ահաբեկչության դեմ պայքարին»:
Լ
ավրովը, իր հերթին հայտարարել է, որ որևէ նոր բան չի լսել իր թուրք գործընկերոջից. ըստ ՌԴ-ի արտգործնախարարի` Չավուշօղլուն «բարձրաձայնել է այն մոտեցումները, որ ավելի վաղ հայտնել էին Թուրքիայի վարչապետն ու նախագահը»:
Հանդես գալով մամուլի ասուլիսով` Լավրովը հայտարարել է նաև, թե Ասադի թեման փակված է, ինչպես հաղորդում է
Russia Today-ը: Լավրովը հիեցրել է, որ միջազգային իրավունքի նորմերով միայն Սիրիայի ժողովուրդն իրավունք ունի որոշել իր առաջնորդին:
Ավելի վաղ ռուս-թուրքական սրացման ֆոնին Թուրքիան ու Արևմուտքը կրկին բարձրացրել էին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հեռացման հարցը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել