germany-schengen-visaԱյս ուրբաթ ԵՄ նախարարները կքննարկեն Շենգենյան համաձայնագրի ազդեցության դադարեցումը: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը` վկայակոչելով ԵՄ խորհրդի քննարկումների ծրագիրը, որը նախապատրաստել է ներկայումս նախագահող Լյուքսեմբուրգը:
Պարբերականի տվյալներով` Շենգենյան համաձայնագրի «սառեցումը» կարող է տևել մինչև երկու տարի: Տվյալ քայլը բացատրվում է նրանով, որ միգրացիոն ճգնաժամը ի հայտ է բերել «լուրջ թերություններ» Հունաստանի սահմանում, որոնք սպառնում են ԵՄ ամբողջ տարածքին:

Եթե նախարարները աջակցեն Եվրահանձնաժողովի առաջարկությանը, ապա դրան կարող է հետևել Շենգենի սահմաններում մեկ կամ ավելի ներքին սահմաններ փակելու խորհուրդը երկու տարի ժամկետով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել