Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այսօր հայտարարել է. «Պատերազմից 70 տարի է անցել, իսկ հյուսիսային տարածքները վերադարձված չեն, ու խնդիրը լուծված չէ»: Վարչապետ Աբեն հայտնել է, որ հանուն դրա կպայքարեն «կառավարության բոլոր ուժերով»: Սինձո Աբեն նաև մտադրություն է հայտնել համառ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ` Ճապոնիայի «հյուսիսային տարածքների վերադարձի» շուրջ:Ինչպե՞ս կարելի է գնահատել սա, եթե հաշվի առնենք, թե ինչ իրավիճակում է այսօր գտնվում աշխարհը: Մի՞թե Ճապոնիայի վարչապետը չի հասկանում, որ իր տարածքային պահանջները ներկայացնելու նվազագույնը լավ ժամանակ չի ընտրել: Աշխարհն այսօր պայքարում է ահաբեկչության դեմ, և հենց Ռուսաստանը դրա առաջամարտիկներից է: Արժե՞ր այս պահին այդ հարցը ևս բարձրացնել:
Վստահ կարելի է ասել, որ եթե Ճապոնիան այսօր վարեր անկախ արտաքին քաղաքականություն և չգտնվեր ԱՄՆ-ի ազդեցության տակ, հաստատ նման հարց այս պահին վեր չէր հանի:
Եթե հաշվի առնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ռուսական ռմբակոծիչին չէր կարող հարվածել ինքնագլուխ կերպով, ապա Ճապոնիայի ներկայիս անակնկալ ակտիվացումն էլ արևելքում թույլ է տալիս կարծել, որ ԱՄՆ-ն տարբեր կողմերից ցանկանում է շեղել Ռուսաստանի ուշադրությունը:
Իսկ հիմա սպասենք, թե ով կլինի տարածքային հաջորդ պահանջատերը, գուցե Ֆինլանդիան հիմա էլ ցանկանա ետ վերադարձնել Վիբորգը և Էնսոն…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=181740688839944&id=100010120427882&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



