ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կողմ է արտահայտվել ԱՄՆ-ում զենք վաճառելիս ստուգումների խստացմանը: Այս մասին նա ասել է CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում:«Մենք պետք է խստացնենք ստուգումները: Անհրաժեշտ է այնպես անել, որ մարդիկ, ովքեր գտնվում են «սև ցուցակներում» ինքնաթիռով թռչելու համար, չկարողանան գալ ամերիկյան խանութ և այնտեղից զենք գնել»,- ասել է Օբաման:
Օբաման կոչ է արել դեմոկրատներին ու հանրապետականներին «միանալ երկկուսակցական հիմունքներով և կառավարության մակարդակով, որպեսզի բացառվեն նման բաները»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել