Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կընդլայնվեն. Քերի168.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը չի հրաժարվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնումից: Նա նաև հայտնել է, որ այդ դիրքորոշմանը Նահանգները կհետևեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել մինսկյան պայմանավորվածությունները, հայտնում է LifeNews-ը:

«Պետքարտուղարը հասկացրել է, որ մինչև Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական կատարումը ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կշարունակեն ընդլայնել Ռուսաստանի դեմ գոյություն ունեցող միջազգային պատժամիջոցները»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել