Ladynews.am-ը գրում է.
Այս քսուքը հիանալի այլընտրանք է խանութներում վաճառվող թանգանոց կոսմետիկայի:
Առաջարկվող միջոցի բաղադրիչներն արդյունավետ պայքարում են նույնիսկ ամենախորը կնճիռների դեմ:
Պատրաստման համար անհրաժեշտ են․
½ թարմ ձվի դեղնուց
2 թեյի գդալ նուշի կամ ձիթապտղի յուղ
1 թեյի գդալ ծովի աղ
2 թեյի գդալ երիցուկի թուրմ
½ թեյի գդալ մեղր
2 թեյի գդալ կոսմետիկ վազելին։
Պատրաստման եղանակը.

1. Պատրաստել երիցուկի թուրմ: Դրա համար 1 ճաշի գդալ չոր երիցուկի վրա անհրաժեշտ է լցնել 200 մլր ջուր, եռացնել, ապա փաթաթել սրբիչով և թողնել 15 րոպե:
2. Խառնել մեղրը յուղի, դեղնուցի և երիցուկի թուրմի հետ:
3. Խառնել վազելինն ու աղը:
4. Միացնել երկու խառնուրդները և լավ հարել: Այն պետք է դառնա խիտ և յուղոտ: Քսուքը պետք է պահել սառնարանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://ladynews.am/arm/news/6243/hianali-qsuq-kntshirneri-dem
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



