Վերջին տասնամյակներում Հայաստանում ցույցերի պակաս չի զգացվում: Ցույցերը կամ հանրահավաքները, որպես կանոն, ժողովրդի զայրույթի, քաղաքական պահանջների, հասարակական բողոքի զանգվածային դրսևորումներ են:Երբեմն մարդիկ հասնում են մի կետի, երբ նախընտրում են իրենց դժգոհությունն արտահայտել փողոցում՝ ինքնարտահայտման տարբեր եղանակներով: Սակայն մտորումներս դրա մասին չեն: Ակնբախ է, որ մեր առօրյա կենսակերպը բավականին գազջ է ու մռայլ. չկա բացարձակ լուսավորություն, և դա լուրջ հասարակական ճգնաժամ է: Անգամ տոնական օրերը ՀՀ-ում անցնում են դժգոհության մթնոլորտում: Տպավորություն է, թե մարդիկ, շունչները պահած, ջղաձգված սպասում են հերթական բողոքի ակցիային: Կարծես սովորություն է դարձել անգամ կենցաղային մակարդակի խնդիրների դեպքում դուրս գալ փողոց:
ՀՀ-ում մարդիկ ավելի հաճախ նախընտրում են մասնակցել որևէ հանրահավաքի՝ անկախ նրանից, թե ով է կազմակերպել, ինչի համար, քան որևէ մշակութային միջոցառման:
ՀՀ-ում մարդիկ ավելի հաճախ նախընտրում են մասնակցել որևէ հանրահավաքի՝ անկախ նրանից, թե ով է կազմակերպել, ինչի համար, քան որևէ մշակութային միջոցառման:
ՀԳ 1. Արդեն երրորդ օրն է՝ Ազատության հրապարակում նստացույց է, հարցը ոչ թե այս կամ այն հարցի հրատապությունն ու գերկարևորությունն է, այլ մարդկանց մտածելակերպը:
ՀԳ 2. Առաջարկում եմ տարվա մեջ մեկ օր նշել որպես ցույցերի օր, այդ օրն ազգովի դուրս գալ փողոց ու արժանավայել ուրախանալ…
ՀԳ 2. Առաջարկում եմ տարվա մեջ մեկ օր նշել որպես ցույցերի օր, այդ օրն ազգովի դուրս գալ փողոց ու արժանավայել ուրախանալ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1006192716129596?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



