BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ փորձել են համեմատել Ռուսաստանի ու Թուրքիայի բանակները՝ կողմերի հավանական ռազմական պրիզմայից դատելով։ Մասնակի կրճատումներով Ձեզ ենք ներկայացնում այս ուշագրավ համեմատությունները։
Турецкий танкист
Ռուսական ռմբակոծիչի խոցումից բառացիորեն ժամեր անց ռուս-թուրքական հարաբերությունները կտրուկ վատթարացան։ Ռուսական պետության 4-րդ ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող մարդը՝ Պետդումայի խոսնակ Նարիշկինը, հայտարարեց, որ Ռուսաստանն իրավունք է վերապահում ռազմական պատասխան տալու Թուրքիայի գործողություններին, իսկ Վլադիմիր Ժիրինովսկին առհասարակ հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է մեկ ատոմային ռումբի հարվածով երկրի երեսից ջնջել Ստամբուլը։
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր հերթին հայտարարել է, որ Անկարան կանի ամեն ինչ իր սահմանների պաշտպանության համար, իսկ նախագահ Էրդողանն ասել է, որ թուրքական կործանիչները գործել են համաձայն ուժի և միջոցների կիրառման կանոնների։
Այս բոլոր հայտարարություններն արվում են Սիրիայում ռուսական զորախմբի մեծացման ֆոնին, որում արդեն գործում է С-400 զենիթահրթիռային համակարգը, ինչպես նաև Սիրիայի ափերին է մոտեցվել «Մոսկվա» հրթիռային հածանավը։
С-400
Որքանո՞վ են մարտունակ թուրքական զինված ուժերը։ Կարո՞ղ է արդյոք Ռուսաստանն իսկապես արժանի պատասխան տալ ռազմական միջոցներով։ Որոշ գնահատականներով՝ թուրքական ԶՈւ-ն աշխարհի լավագույն ու մարտունակ բանակներից մեկն է։ Ճիշտ է, այն այդքան տեխնոլոգիապես հաագեցած չէ, որքան ռոուսական բանակը, բայց մեծաքանակ է ու բավականին լավ պատրաստված։ Բացի դրանից, Թուրքիան լավ աշխարհագրական դիրք ունի ու հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, ինչը հանդիսանում է գլխավոր գործոնն Անկարայի ռազմական ներուժի գնահատման հարցում։ Սակայն կոնֆլիկտի էսկալացիան մինչև համաշխարհային մակարդակի ձեռնտու չէ ՆԱՏՕ-ին։
2-րդը ՆԱՏՕ-ում, 10-րդն աշխարհում
Ցանկացած պետության ԶՈւ մարտունակության գնահատումը, առավել ևս այլ երկրի ԶՈւ-ի հետ համեմատելը չափազանց բարդ բան է, քանի որ հաշվի են առնում տարատեսակ գործոններ, ինչպիսիք են միջուկային զինանոցի մեծությունը, ԶՈւ մեծությունը, ռազմական տեխնիկայի քանակը, ՀՆԱ-ն, ֆինանսային վիճակը, արդյունաբերական ցուցանիշներն ու էլէներգիայի արտադրության ծավալները։
Турецкий танк
Ըստ Global Power-ի՝ Թուրքիայի ԶՈւ ակտիվ թվակազմը կազմում է 400 հազար մարդ՝ Ռուսաստանի ԶՈւ 760 հազար հոգու դիմաց։ Միևնույն ժամանակ Թուրքիայի պահեստազորում հաշվառված է 185 հազար մարդ, իսկ Ռուսաստանում՝ 2,4 միլիոն։
Թուրքական օդուժը զիջում է ռուսականին քանակով։ Դրա մեջ մտնում է 1020 ինքնաթիռ՝ Ռուսաստանի 3,5 հազարի դիմաց, իսկ կործանիչների հարաբերակցությունը կազմում է 223-ը՝ 769-ի դիմաց։ Թուրքական կործանիչներից 168-ը հանդիսանում են ամերիկյան F-16 կործանիչի լիցենզիոն C սերիան և 40 միավոր D սերիայից, որոնց զգալի մասն արդիականացվել է Block 50 ծրագրով։ Դրանք ժամանակակից մեքենաներ են, որոնք համապատասխանում են կործանիչների 4+ սերնդի դասին և չեն զիջում իրենց ցուցանիշներով ռուսական Су-30СМ-ներին, որոնք տեղակայված են Սիրիայում գտնվող ռուսական ավիաբազայում (սակայն դրանց թիվը չի գերազանցում 15-ը)։ Մնացած մարտական ինքնաթիռները թուրքական օդուժում ներկայացված են արդեն հնացած ամերիկյան F-4-ի տարատեսակ մոդիֆիկացիաների տեսքով։
Ցամաքային զորքերում ուժերի հարաբերակցությունն էլ ավելի ուժեղ է արտահայտված հօգուտ Ռուսաստանի։ Օրինակ՝ թուրքական բանակում առկա է 3778 տանկ, որոնցից միայն մոտ 300-ն է հանդիսանում ժամանակակից Leopard 2, իսկ մնացածներն ավելի հին՝ Leopard 1, M60, M48 տանկեր են։ Մինչդեռ ռուսական ցամաքային զորքերում կա 15000 տանկ։
Թուրքիան զիջում է նաև իր ռազմական նավատորմով։ Այսպես, թուրքական ՌԾՈւ-ն հաշվում է 115 միավոր նավ, իսկ ռուսականը՝ 352։
Թուրքիան անհամեմատ ավելի թույլ է Ռուսաստանից ցամաքային ՀՕՊ-ի ու օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի առումով, սակայն թուրքական ԶՈւ-ն բավական քանակությամբ թեթև զրահատեխնիկա ունի, ինչպես նաև ռեակտիվ, ինքնագնաց և քարշակվող հրետանային համակարգեր։
Մարտական պատրաստություն
Եվս մեկ կարևորագույն գործոն ցանկացած ռազմական կոնֆլիկտի պարագայում հակամարտող բանակների պատրաստվածության ու զինծառայողների բարոյահոգեբանական մակարդակի աստիճանն է։
Փորձագետների գնահատականով՝ թուրքական բանակը հանդիսանում է աշխարհում ամենալավ պատրաստվածներից մեկը, որի մարտիկներին վարժեցնում են ՆԱՏՕ-ի ստանդարտներով։ Բացի դրանից, թուրքական զինվորականներն ունեն իրական մարտական փորձ։ Ճիշտ է՝ քուրդ զինյալների դեմ հակապարտիզանական գործողությունները բավականին ինքնատիպ փորձ է, բայց դե մարտական գործողությունների ինչ-որ փորձ ունեցող զինվորը միշտ ավելի լավ է, քան անփորձ զինվորը։
Ինչպես ռուսական, այնպես էլ թուրքական բանակները վերջին շրջանում ակտիվորեն վարժանքներ ու զորավարժություններ են անում։
Ռուսաստանի առավելությունները
Եթե անգամ չհաշվենք ՆԱՏՕ-ի պոտենցիալը, ապա թուրքական բանակը շարունակում է հանդիսանալ տարածաշրջանի ամենազորեղ բանակը։ Այն մեծ է ու հենվում է մեծացող դեմոգրաֆիկ ռեսուրսների վրա և այդքան մեծաքանակ բանակի համար, լավ է սպառազինված։ Ռուսական բանակի առավելությունը թուրքականի նկատմամբ կայանում է մասնավորապես մեծ օդային միավորումներով գործողություններ իրականացնելու կարողության մեջ։ Ռուսաստանի օդա-տիեզերական զորքերում առկա են Ту-95 և Ту-160 ռազմավարական ռմբակոծիչներ, ինչպես նաև Ту-22М3 արդեն բավականին հնացած, բայց ոչ պակաս վտանգավոր հեռահար ռմբակոծիչներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել