Իտալացի նկարիչը բռնության դեմ պայքարի շրջանակներում «այլանդակել է»  Քարդաշյանին և ՋոլիինLife.panorama.am-ը գրում է.

Իտալացի նկարիչ Ալեսանդրո Պալոմբոն տեղադրել է մշակված նկարներ, որտեղ Քիմ Քարդաշյանը, Մայլի Սայրուսը, Մադոննան, Անջելիան Ջոլին, Էմա Ուոթսոնը այնպիսի տեսք ունեն, կարծես նրանց ուժեղ ծեծի են ենթարկել։  Ֆոտոնախագիծը դարձել է  «Ոչ ոք ապահովագրված չէ ընտանեկան բռնությունից» նախագծի մի մասը։

Պալոմբոյի ֆոտոակցիան  անցկացվում է  «Կյանքը հեքիաթ կդառնա, եթե դուք չլռեք» կարգախոսի ներքո։ Մեկնաբանելով իր աշխատանքները, Պալոմբոն նշել է, որ ակցիան միտված է օգնել մարդկանց՝  պատմելու ընտանեկան բռնության դեպքերի մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել