Panorama.am-ը գրում է.
Հաջորդ տարի գարնանը կսկսվեն Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման աշխատանքները: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ տեղեկացնելով, որ ծրագրի իրականացման համար ԼԻԴԻԱՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ  ընկերության ֆինանսական ու ներդրումային խմբերը 325 մլն դոլարի ներդրումներ իրականացնելու հանձնառություն են ստանձնել:
«Ծրագրի իրականացման համար երկու ֆինանսական խմբերի հետ ստորագրվել է պայմանագիր, ըստ որի, 325 մլն դոլարի չափով ներդրումներ իրականացնելու հանձնառություն են ստանձնել։ Սրա արդյունքում երկու տարվա ընթացքում պետք է իրականացվի Ամուլսարի հանքավայրի շինարարությունը»,-ասաց նա։
Կ.Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ ֆինանսական հատկացումներ են արվելու նաև Միջազգայյն ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման ու զարգացման բանկի կողմից: Ընդհանուր առմամբ, նախատեսված է իրականացնել 460-480 մլն դոլարի ներդրում, որի արդյունքում տարեկան 12 -14 տոննա ոսկի կարտադրվի Հայաստանում: Ըստ նախարարի՝  արդյունավետ կդառնա նաև ոսկու ձուլակտորների արտադրությունը Հայաստանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել