Постер фильмаԻնչպես և խոստացել էի:

1. Աչք շոյող գույներ
2. Վարպետ դերասանական խաղ
3.Հրաշալի դերասանական կազմ (հանգիստ կարելի էր «յոլլա գնալ» նաև առանց ֆրանսիացի Ծերուկի, բայց աչք շոյող էր, բան չունեմ ասելու)
4. Բալլադներ յուրաքանչյուրիս կյանքից
5. Հուզումնառատ
6. Համ ու հոտով
7. Գեղեցիկ

Սկզբում լսելով դեր. կազմի մասին՝ դահլիճ մտա հերթական «Самый лучший фильм» դիտելու ակնկալիքով, հեռացա լիքը հույզերով: Փարիզը` նույն սցենարով, ցավոք, իմ կյանքում կար... Մորս քիչ եմ սկսել զանգել.... Որդիս ինձ կարոտում է ու տեսնում ոչ շատ հաճախ... Մրցավազքի մեջ մոռանում ենք ընկերներին... Չէ, շատ չեմ գրի ու չեմ էլ ուզի, որ սա որևէ մեկի կողմից որակվի որպես կինոքննադատություն: Սա ընդամենը մի սովորական մարդու սովորական ֆիլմ դիտելուց հետո առաջացած ոչ սովորական հույզերի արտահայտում էր...

Շնորհակալություն Վալերի Սահարյան և ընկերներ Valeriy Saharyan: Կինոդահլիճում անցկացրածս 95 րոպեներից և ոչ մեկի համար չեմ զղջում: Ընդհակառակը, ամեն մի վայրկյանը մի նոր հուշ ու մի նոր միտք տվեց ինձ՝ լցնելով բավական մոխրագույն օրը բազում գույներով: 

Շնորհավորում եմ: 

Իսկ դուք, մարդի՛կ, բաց չթողնեք ձեր շանսը նոր տարուց առաջ վերապրել այն խոհերը, որ ես այսօր զգացի: Դեկտեմբերի 27-31-ին էլ քիչ ժամկետ մնաց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել