Aadmag.am-ը գրում է.
1938 թվականից առ այսօր իրեն այրիության դատապարտած այս իտալուհին 90 տարում 100 հազար հավկիթ է կլանել: Ո՞րն է կիրակի օրն իր կյանքի 116-րդ տարին ոտք դրած այս կնոջ երկարակեցության գաղտնիքը: Նա համոզված է, որ իր երկարակեցությունը պայմանավորված է երկու հանգամանքով. առաջին` 1938-ին կատաղի ամուսնուց ազատում, երկրորդ` ամեն առավոտ երեք հավկիթի կլանում:
Ներկայում տիկին Մորանոն աշխարհի երկրորդ երկարակյաց կինն է. առաջին տեղում նրանից ընդամենը չորս ամսով մեծ մի ամերիկուհի է` Սյուզաննա Ջոնսը: Մոլորակի 7 միլիարդից ավելի բնակիչներից միայն նրանք են 19-րդ դարում ծնվել: Քանի որ այս կնոջ մայրը 91 տարեկանում է մահացել, իսկ քույրը` 107 տարեկանում, այդ իսկ պատճառով նրա ԴՆԹ-ն ուղարկվել է Հարվարդ` ուսումնասիրության: Նա ապրում է երկսենյականոց բնակարանում և միայն անցյալ տարվանից է այլոց օգնության կարիքն զգացել:
«Կամքի ուժով մարդն ամեն ինչի ունակ է», – «La Stampa» թերթին ասել է Էմմա Մորանոն: Կամքի ուժի շնորհիվ է նա կարողացել բաժանվել այն ամուսնուց, որը նրան ծեծելիս է եղել նույնիսկ 7 ամսական միակ զավակին կորցնելուց հետո: Դա տեղի է ունեցել 1938-ին` այն ժամանակ, երբ Իտալիայում ապահարզանն արգելված էր: Այնուամենայնիվ, նա որոշում է մենակ ապրել, «որովհետև չէի ցանկանում որևէ մեկին ենթակա լինել», – ասել է նա «Նյու Յորք Թայմս» -ին:
Նա մինչև 75 տարեկանն աշխատել է տեքստիլ արդյունաբերությունում` որպես բանվորուհի: Ապրել է Պիեմոնտ մարզի Վերվանիա քաղաքում, լճի ափին: Տեղանքի կլիման բարերար ազդեցություն է ունեցել: 20 տարեկանում սակավարյունունից տառապող Էմմային բժիշկը խորհուրդ է տվել ամեն օր առավոտյան երկու հում և մեկ եփած հավկիթ ուտել: Նա բժշկի խորհրդին հետևել է մինչև 110 տարեկանը` ամբողջ կյանքում կլանելով մոտ 100 հազար հավկիթ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել