ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) Բելգրադում հանդիպել են Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ուորլիքը:
«Ուրախ եմ Բելգրադում ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպել Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրին՝ քննարկելու ԼՂ հhttp://lurer.com/?p=206740&l=amակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցը: Մենք կաշխատենք միասին»,- նշել է Ուորլիքը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=206740&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել