Նրանք, ովքեր պնդում են, որ նոր սահմանադրությունը կբերի իշխանության ապակենտրոնացման, առնվազն մոլորության մեջ են: Ճիշտ հակառակը:
Ներկայումս գործադիր իշխանությունը (կառավարությունը նշանակվում է ՀՀ ժողովրդի կողմից ընտրված նախագահի կողմից) և օրենսդիր իշխանությունն (ընտրվում է ժողովրդի կողմից) իրավականորեն իրարից անկախ են և արժանավոր պատգամավորներ ունենալու դեպքում կարող են իրար հակակռշել և վերահսկել: Քննարկում եմ հարցի զուտ սահմադրական կողմը և ոչ թե իրական վիճակը: Նոր սահմանադրության դեպքում գործադիրն ածանցվում է օրենսդիրից, այսինքն՝ տեղի է ունենում իշխանության գերկենտրոնացում մեկ մարմնի մեջ, առանց հակակշռի: Ըստ էության խախտվում է իշխանության թևերի տարանջատման կարևորագույն սկզբունքը:
Ավելին, հաշվի առնելով, որ խորհրդարանը կառավարվելու է ՄԵԿ կուսակցության կողմից (անկախ այն հանգամանքից՝ կլինի կոալիցիոն կառավարություն, թե՝ ոչ), ապա իշխանությունը կենտրոնանում է ՄԵԿ կուսակցության ձեռքում: Հաշվի առնելով, որ մեզ մոտ ԲՈԼՈՐ կուսակցություններն էլ կառավարվում են ՄԵԿԱԿԱՆ անձի կողմից, ապա Հայաստանում ողջ իշխանությունը կենտրոնացված է լինելու ՄԵԿ կուսակցապետի ձեռքում՝ անկախ այն բանից՝ այդ անձը կունենա որևէ պետական պաշտոն, թե՝ ոչ:
Այսօր մենք դե ֆակտո ունենք մեկ անձի իշխանություն, Այո-ի դեպքում մենք նաև դե յուրե կունենանք մեկ անձի իշխանություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.papian.mv/posts/833251000106701
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել