Գիտնականները Ֆրանսիայի տարածքում հուղարկավորության սափորներ են հայտնաբերել, որոնք թվագրվում են XVI- XVII դարերին:
Սափորները հատկանշական են նրանով, որ սրտաձև տեսք ունեն` այնպես, ինչպես կպատրաստվեին մեր օրերում, իսկ սափորի ներսում ոչ թե մահացած մարդու աճյունն է դրվել, այլ նրա սիրտը:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` իրենց այս հայտնագործության մասին գիտնականները հայտնել են RSNA 2015 101-րդ ամենամյա գիտական ժողովում:
Ֆրանսիական Ռենն քաղաքի պեղումների ժամանակ հնագետները գերեզմանոց են գտել, որտեղ հուղարկավորության 5 սրտաձև սափոր են հայտնաբերել: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սափորում առկա սրտերից մեկը առողջ մարդու է պատկանել, մյուս 3-ի դեպքում մարդիկ մահացել են սիրտ-անոթային հիվանդություններից: 5-րդ սիրտը վատ էր պահպանվել և հնարավոր չէր ուսումնասիրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել