Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի գործողությանը Մեծ Բրիտաիայի միանալու մասին խորհրդարանում ընդունված որոշման դեմ ցուցարարները դուրս են եկել Լոնդոնի փողոցներ՝ հայտնում է Sky News-ը։Նրանք ի նշան բողոքի փակել են խորհրդարան տանող ճանապարհը։
Ավելի վաղ վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ ավիահարվածները Սիրիայում չեն մեծացնի Բրիտանիայի տարածքում գրոհայինների հարձակումների ռիսկը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է բրիտանական խորհրդարանի ընդունած որոշումը Սիրիայում գրոհայինների դիրքերին ավիահարվածներ սկսելու մասին։ «ԴԱԻՇ-ի դեմ արշավի հենց սկզբից Մեծ Բրիտանիան եղել է մեր ամենաարժեքավոր գործընկերներից մեկը»,- ասել է նա։
Օբաման նաև հույս է հայտնել, որ բրիտանական ռազմաօդային ուժերը մոտ ժամանակներս կինտեգրվեն Սիրիայում գործողություն անցկացնող հակաահաբեկչական կոալիցիայում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել