«Մեր ապագա երեխան երկու դեմք և գլխուղեղ կունենա, սակայն մենք նախկինի պես սպասում ենք նրա լույս աշխարհ գալուն»,- հայտարարել են ծնողները՝ չլսելով երեխային հեռացնելու մասին բժիշկների խորհուրդները:
Ավստրալիայի բնակիչներ Ռենե Յանգը և Սայմոն Հոուին ցնցվել են, երբ տեղեկացել են, որ սիամական երկվորյակների փոխարեն նրանք մեկ մարմնով և երկու գլխով երեխա կունենան:
Կնոջը ցնցող լուրը հայտնելով՝ մասնագետները խորհուրդ են տվել նրան ազատվել պտուղից, որը կտառապի իր ամբողջ կյանքի ընթացքում և ընտանիքի կյանքը մղձավանջի կվերածի: Սակայն ապագա ծնողները հրաժարվել են հետևել բժիշկների խորհրդին՝ հայտարարելով, որ ուժեղ ընտանիքը երեխայի համար հուսալի պաշտպան կլինի:
«Նա այժմ 19 շաբաթական է, և նրա սիրտը բաբախում է,-ասում է իր յոթ երեխաներով շրջապատված մայրը: – Մենք կարծում ենք, որ դա նույն բանն է, ինչ լքել աուտիզմով կամ Դաունի սինդրոմով հիվանդ երեխային: Մեր ապագա երեխան առողջ է և զարգանում է, այդ պատճառով նրանից ազատվելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- գրում է Daily Mail-ը:
77777777777
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել