Մոտենում է բոլորիս կողմից սիրված և սպասված Ամանորը:
Բոլորս մեր սրտի խորքում սպասում ենք ամանորյա հրաշքների: Բայց, ցավոք, մեր երկրի ծանր պայմաններից ելնելով՝ ոչ բոլորն ունեն բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորութուն:
Մենք («The Band»-ի ողջ կազմով) և «Օգնենք հայ մանուկներին» հասարակական բարեգործական կազմակերպությունը ձեր բոլորի աջակցությամբ որոշել ենք տոնական տրամադրություն նվիրել անապահով ընտանիքներում բնակվող բալիկներին, ովքեր ունեն բոլորիս օգնության կարիքը: Եկեք օգնենք՝ ով ինչով կարող է:) Հանդիպում ենք դեկտեմբերի 9-ին՝ ժամը 18.00-20.00-ին, Սարյանի անվան պուրակում: Ձեզ հետ բերում եք տաք հագուստ, գրքեր, գրենական պիտույքներ, քաղցրավենիք :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել