Քենդիս Կարրի անունով մի կին նամակ է գրել իր ամուսնու նոր կնոջը՝ Էշլի Պերիշին:

Այն միանգամից տարածվեց համացանցով մեկ:
«Իմ աղջկա խորթ մորը
Ես երբեք չեմ ցանկացել՝ տեսնեք քեզ: Դու երբեք չես եղել իմ պլաններում: Ինձ համար ընտանիք երազելով՝ ես պատկերացրել եմ ինձ, ամուսնուս և մեր համատեղ երեխաներին: Ես երբեք չեմ ցանկացել, որ իմ երեխաներին ուրիշ կին դաստիարակի: Կարծում եմ, որ դու նույնպես, քո ընտանիքի մասին երազելով, պատկերացրել ես քեզ, ամուսնուդ և ձեր համատեղ երեխաներին: Կասկածում եմ, որ դու պատրաստվում էիր դաստիարակել երեխայի, ում դու չես լույս աշխարհ բերել: Ես և իմ աղջիկը քո պլաններում չենք եղել: Եվ եթե քո կյանքում երեխա կհայտնվեր, դու կապելու էիր այն քո երեխայի ծնունդի հետ, այլ ոչ թե քո հարսանիքի օրվա:

Ինձ համար դու ընդմիշտ հրեշ կմնաս, իսկ իմ աղջիկը երբեք չի ցանկանա քեզ մայրիկ ասել: Երբեք, լսում ես: Հուսով եմ՝ երբ քո աղջիկը լույս աշխարհ գա, նա քեզ նման չի լինի, իսկ եթե նման լինի, ապա միայն կիսով չափ: Եվ այն էլ՝ ոչ լավ կողմով: Լավը կմնա իմ ամուսինը: Իմ մեջ եռում է ջղայնությունը, որովհետև ես երբեք չէի ցանկանա հանդիպել այսպիսի բանի, որ իմ աղջկա մայրիկն ինչ-որ ուրիշ, խորթ կին լինի:

Բայց հատնվեցիր դու:
Երբ ես քեզ տեսա առաջին անգամ, հասկացա, որ դու այնպիսին չես, ինչպիսին ես քեզ պատկերացնում էի: Դու սարսափելի և զզվելի չէիր, ո՛չ: Դու շատ գեղեցիկ էիր, երիտասարդ և հմայիչ:
Իմ սպասելիքները չարդարացվեցին:
Առաջին հայացքից ես հասկացա, որ քեզ նույնքան դժվար է եղել ինձ տեսնել, որքան և ինձ: Իմ սիրտը հանկարծակի փափկեց: Եվ քո բարի ժպիտը… ես պատրաստվում էի ատել քեզ, բայց ի՞նչն այնպես չգնաց: Ես պատրաստվում էի նեղանալ քեզանից, բայց դու «ոչնչացրեցիր» այդ ցանկությունը, և ես շնորհակալ եղա քեզ:
Առաջին իսկ վայրկյանից դու ընդունեցիր իմ աղջկան և պարուրեցիր նրան և նրա հայրիկին քո սիրով: Դու սկսեցիր իմ աղջկան շատ ժամանակ հատկացնել և հասկացնում էիր նրան, թե որքան շատ ես սիրում իրեն: Դու նրա և հոր հարաբերություններն ավելի բարձր դրեցիր, քան ձերը՝ քո և նրա հայրիկինը: Նման մեծահոգության ընդունակ է միայն համարձակ և ազնիվ կինը:

Երբ մենք բաժանվեցինք, նրան մայրիկ շատ էր պետք, և դու մայրիկ դարձար նրա համար, երբ ես կողքին չէի: Դու հանդուրժել ես նրա սարսափելի դեռահասական հնարքները և ընդհանրապես շատ բան ես արել: Դու հարգեցիր ինձ և կարեկցանքով մոտեցար իմ վիճակին, դու խորհրդակցում էիր ինձ հետ իմ աղջկան դաստիարակելու հարցում: Այդպիսի բան հաճախ չես տեսնի: Դու իսկական նվեր ես:
Քո ջանքերի շնորհիվ նա չի զգացել այս դրաման, նա իսկական և արժանապատիվ կին է մեծանում: Մեր աղջիկը զանգում է և միևնույն խանդավառությամբ պատմում է իր նորությունները մեզ երկուսիս: Երբ մենք հանդիպում ենք, և դու գրկում ես ինձ, ես հասկանում եմ, որ մենք ուրախ ենք միմյանց տեսնել:
Ես խոսք եմ տալիս, որ միշտ կհարգեմ քեզ, աղջկաս նույնիսկ չնչին առիթ չեմ տա քո մասին վատը մտածելու: Ես խոստանում եմ, որ նա քեզ շնորհակալ կլինի ամեն ինչի համար, և ես ու դու նրա համար լավագույն օրինակը կլինենք:

Դու հրաշալի կին ես, հազվադեպ որակի ադամանդ:
Աստված քեզ օրհնի: Ես քեզ շատ եմ սիրում…»
Ահա «խորթ մայրիկի» պատասխանը.
«Քենդիս, ես չգիտեմ էլ, թե ինչ ասեմ: Ես չեմ կարողանում քեզ նման գեղեցիկ խոսել: Այն ամենն, ինչ կարող եմ ասել, դա այն է, որ ես լաց էի լինում նամակը կարդալու ընթացքում: Դու իմ մեջ հույզերի շատրվան առաջացրեցիր: Շնորհակալ եմ քեզ այս նամակի համար, ես կպահեմ այն ընդմիշտ: Ես նույպես քեզ սիրում եմ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: