Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրն է:
Այս օրը ՏՈՆ ՉԷ, ուղղակի օր է, երբ ևս մեկ անգամ խոսվում է իրավունքների, շահերի, խնդիրների մասին, որոնք առկա են ոլորտում:
Մեր երկրում ևս վերջին տարիներին շատ են քննարկվում և նկատելի բարելավվում հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները, որը շատ լավ է, բայց, ցավոք, դեռ հեռու է գերազանց լինելուց:
Մեր հասարակությունը դեռևս անիրազեկ է, որոշ չափով նաև անհանդուրժող և անկիրթ այս հարցերում, սակայն կա դրական տեսանելի տեղաշարժ, և դա հուսադրող է:
Պետք է ուղղակի հասկանալ, որ մենք բոլորս ՄԵԾ ԴԵՐ ունենք այս մարդկանց կյանքում:
Մեր բարեկիրթ և մարդասեր վերաբերմունքով էլ կարող ենք ավելի դրական դարձնել մի խումբ մարդկանց ու նրանց ընտանիքների կյանքը:
Եկեք այսօր սկսենք փոխել մեր վերաբերմունքն ու ավելի կիրթ դառնանք:
Օրինակ` սկսենք մեր բառապաշարից առհավետ հանել
- արատավոր
- դեֆեկտավոր
- հիվանդոտ
- կիսատ
-դաունոտ
-ինվալիդ
և մի շարք այլ, վաղուց ամոթալի բառերը:
Հիշենք, որ Ո՛Չ ՈՔ Եվ ԵՐԲԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԷ ՀԱՇՄԱՆԴԱՄՈւԹՅՈւՆԻՑ, մանավանդ հիմա, երբ մարդու կյանքը նույնիսկ ամենաբարեկիրթ ու ապահով երկրներում դարձել է շա՜տ խոցելի… Եկե՛ք մի պահ մտածենք, որ փողոցում ժպտալով ԿԱՐՈՂ ենք մի երեխայի և նրա ծնողներին երջանկություն պարգևել, որ ԿԱՐՈՂ ենք մի փոքրիկ ուշադրությամբ մի փոքրիկի հավասարության և ապահովության զգացում նվիրել… Նրանք բոլորն էլ ԿԱՐՈՂ մարդիկ են, դա միայն նկատել, խթանել և խրախուսել է պետք…
Եկեք ամեն մեկս մեզ փոխելով` ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽԵՆՔ, հավատանք ու ԿՓՈԽԵՆՔ…
Ես, որպես ՄԱՅՐ, որպես ՀԱՅ ԿԻՆ, որպես ուղղակի մարդ, խնդրում եմ բոլորիդ, եկեք այսօրվանից գոնե փորձենք կոտրել մեր կարծրատիպերը, չպիտակավորենք մարդկանց և օգնենք իրար ԱՊՐԵԼ ԼԻԱՐԺԵՔ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔՈՎ…

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1006408749422782&set=a.133669620030037.24546.100001610009090&type=3&permPage=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել