Իրաքի իշխանությունները լիովին տեղեկացված են ԱՄՆ ծրագրերի մասին` այդ երկրում ԱՄՆ հատուկ ջոկատայինների էլիտար ստորաբաժանումներ տեղակայելու վերաբերյալ, որոնք կմասնակցեն ԴԱԻՇ-ի դեմ օպերացիաներին: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, հաղորդում է Alarabia-ն:
Նշվում է, որ մամուլում այդ առաջարկության հնչեցվելուց առաջ Բաղդադը տվել է իր համաձայնությունը: Սակայն դեկտեմբերի 2-ին Իրաքի վարչապետ Հայդեր էլ-Աբադին հայտարարել է, որ չնայած իր կառավարությունը ողջունում է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում օտարերկրյա օգնությունը` Իրաքն օտարերկրյա զորքերի կարիք չունի:
ԱՄՆ զորքերի տեղակայմանը դեմ են հանդես եկել նաև ԴԱԻՇ-ի դեմ պայքարող շիա խմբավորումները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել