Wnews.am-ը գրում է.
Չգիտես ինչու, երբ դեռ չէր լրացել քո 20-ամյակը, աշխարհին բոլորովին այլ կերպ էիր նայում։ Իսկ ի՞նչ է փոխվում տղամարդկանց հետ հարաբերություններում, երբ արդեն խելացի ու հասուն աղջիկ ես…
Wnews.am-ը ներկայացնում է իր տարբերակները, որոնց հետ, վստահ ենք, կհամաձայնեք։
1.Ասում են, թե աղջիկները սիրում են ականջներով։ Իսկ ով է ասել, որ մենք սիրում ենք սուտ պատմություններով ամեն ինչ ճոխ ներկայացնող, բայց իրականում վախկոտ տղամարդկանց։ Այո, մենք լսում ենք տղամարդկանց, երբեմն անգամ ցույց ենք տալիս, որ ձեր պատմությունները հետաքրքիր են, բայց իրականում ոչ միշտ է այդպես։
2.Հաճոյախոսություններ-ամեն ինչ այնքան պարզունակ է. արեւս, գեղեցկուհի, դու ամենալավն ես, ամենագեղեցիկը, աշխարհի ամենալավ աղջիկը… Ծանոթ են չէ՞, իսկ մտածե՞լ եք, որ մենք դա լսում ենք օրական մի քանի անգամ ու արդեն ձանձրացել ենք այդ արտահայտություններից։ Գոնե դիմեք երեւակայությանն ու նոր բան մտածեք։
3.Շփում։ Չգիտես ինչու, տղամարդկանցից շատերին թվում է, թե եթե իր հետ խոսեցիր, ուրեմն վերջ, արդեն իրենն ես։ Իսկ մտածե՞լ եք, որ հնարավոր է, աղջիկը պարզապես խոսելու ու արտահայտվելու կարիք ունի։ Ինչու՞ եք միանգամից նրանից ավելին ակնկալում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



