9dcf793fc0853892fa0ba68a8a3c197395c34901BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ բրիտանական Greene King գարեջրային ընկերությունը 16 անգամ մեծացրել է իր արտադրանքի արտահանումը Չինաստան։ Դա տեղի է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի Բրիտանիա պետական այցից հետո, որի ժամանակ նա լուսանկարվել էր այդ գարեջուրը ձեռքին։
Ընկերությունը հայտնել է, որ Չինաստանում բարձրացել է գարեջրի հենց այն տեսակը, որով լուսանկարվել են Չինաստանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։ Greene King-ի ղեկավար Ռունի Անադը հայտարարել է, որ եթե Մեծ Բրիտանիայի վարչապետը նախընտրում է IPA, դա նորմալ է, իսկ եթե Չինաստանի առաջնորդն է նախընտրում բրիտանական գարեջուր, դա հարուցում է հետաքրքրություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել