Life.panorama.am-ը գրում է.
Այսօր դերասանուհի Անատի Սաքանյանը նշում է 24-րդ տարեդարձը: Դերասանուհու տոնական օրը սկսվել է դեռ կեսգիշերից, երբ Տաթեւիկ Ադումյանը, սիրելի ընկերուհուն անակնկալ պարգեւելով, ճիշտ 24 փուչիկով, տոնական տորթով եւ Անատիի խոսքերով, մեծ քանակի շոմպայններով ուղիղ կեսգիշերին եկել է Անատիի տուն: Այս, ինչպես եւ դերասանուհու տոնական օրվա շարունակության մասին Life.panorama.am-ին պատմեց հոբելյարը:
«Շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ծնունդս մեկնարկելուն պես, ուղիղ կեսգիշերին եկան եւ շնորհավորեցին ինձ: Իհարկե, առաջինը ծնողներս ինձ շնորհավորեցին, այնուհետեւ եկավ Տաթեւիկը իր մեծ անակնկալով, իսկ ավելի ուշ միացան մյուս ընկերներս ու հարեւաններս: Արդյունքում, մինչև լույս մենք նշեցինք տարեդարձս, իսկ այսօր չքնած պետք է շարունակեմ եւ ոչ պակաս տոնական կերպով նշեմ ծննդյանս օրը»,- պատմեց Անատին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/12/02/anati-saqanyan/417252
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



