jens-stoltenberg-nato-2-540x304Araratnews.am-ը գրում է.

RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը, Մակեդոնիան ու Բոսնիա-Հերցեգովինան առաջընթաց են գրանցել ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն այդ մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում ՆԱՏՕ-ի խորհրդի նիստից հետո, որում որոշվել է դաշինքին անդամակցելու շուրջ բանակցություններ վարել Մոնտենեգրոյի հետ։ Սթոլթենբերգի խոսքերով՝ դա հաստատում է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել