Araratnews.am-ը գրում է.
Ֆրանսիայի Ժիրոնդա դեպարտամենտի հարավային մասում՝ Սեստաս ոչ մեծ քաղաքի մոտ, բացվել է Եվրոպայում խոշորագույն արեւային էլեկտրակայանը (ԱԷԿ):
Արեւի լույսն էներգիայի փոխակերպող այս համալիրի հզորությունը կազմում Է 300 մեգավատ, ինչը միանգամայն բավարար է 300 հազար բնակչություն ունեցող քաղաքն էներգիայով ապահովելու համար: Կայանից ոչ հեռու գտնվում է Բորդո քաղաքը, ուստի նրա էներգիան միշտ էլ պահանջարկ կունենա:
Արեւային մարտկոցները տեղադրվել են այն մեծ բլրի լանջին, որտեղ 2009 թվականին փոթորիկն արմատախիլ էր արել սոճու անտառը: Այստեղ տեղակայվել են 16,5 հազար մոդուլներ, որոնց վրա մոնտաժվել են 983,5 հազար ֆոտոմարտկոցներ: Դրանք իրար մեջ եւ կայանի հետ միացնելու համար պահանջվել է 4 հազար կիլոմետր էլեկտրամալուխ:
Կայանի արտադրած էլեկտրականությունն ուղարկվում Է «Էլեկտրիսիտե դե Ֆրանս» (EDF) ընկերության՝ Ֆրանսիայի էլեկտրակայանների գլխավոր օպերատորի է ներգահամակարգ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: