Tert.am-ը գրում է.

Իսպանիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել Կատալոնիայի ընդունած անկախության մասին բանաձևը:

Ինչպես տեղեկացնում  Reuters-ը` Կատալոնիայի խորհրդարանը նոյեմբերին բանաձև էր ընդունել Իսպանիայից անկախանալու մասին և 18 ամսում անկախ պետության ձևավորման ծրագիր էր մշակել:

Նոյեմբերի 11-ից բանաձևը քննարկվում էր Սահմանադրական դատարանում:

Իսպանիայի կառավարությունն իր հերթին դիմում էր ներկայացրել  Սահմանադրական դատարան` բողոքարկելով Կատալոնիայի անկախության մասին բանաձևը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել