fad130810564a78943e66d51dcbef7dcAadmag.am-ը գրում է.

Բեյրութահայ Գրիգորն աշխարհում ամենաերիտասարդ եւ միեւնույն ժամանակ ամենահաջողակ դիզայներներց է, ով մշտապես զարմացնում է այցելուներին իր ստեղծագործ մտքով: Նրա հավաքածուների մեջ տեղ են գրավում հատկապես առանձնահատուկ նրբաճաշակությամբ կարված երեկոյան եւ հարսանեկան զգեստները:

Նա նշել է, որ  առավել ջանասիրությամբ փորձում է գոհացնել կանանց ճաշակը, թաքցնել մարմնի թերությունները՝ ընդգծելով կազմվածքն ու առավելությունները: 

«Իմ մասնագիտական առաջընթացում ինձ մեծապես օգնել է հորս աշխատանքներով ոգեշնչվելը ես մանկուց սիրում է ժամերով հետեւել, թե ինչպես է  նա իր արհեստանոցում աշխատում, ով ոսկու դիզայներ է»:

18 տարեկանում նա ընդունվել է «Esmod Beirut» հեղինակավոր կրթական հաստատությունը՝ դիզայնի եւ արվեստի հիմունքներն  ուսումնասիրելով: Այն ավարտելուց հետո երիտասարդ ու տաղանդավոր մասնագետին աշխատանքի առաջարկ է անում հայտնի մոդելավորող Էլի Սաաբը: Ձեռք բերելով հմտություններ եւ  լինելով նրա ասիստենտը՝ Գրիգորը ձեռնամուխ է լինում իր սեփական ապրանքանիշը ստեղծելուն: 

fc49b16c4cb052cc8dfcab85c57d21b3

«Այն բանից հետո, երբ քրտնաջան աշխատեցի հայտնի մոդելավորողի մոտ, հասկացա, որ  կարող եմ սկսել իմ սեփական բիզնեսը: Ինձ բախտ վիճակվեց սովորելու որոշ հմտություններ»: 2005 թ-ին, սակայն նրա հիմնած Գրիգոր նորաձեւության տան գործունեությունը ձախողվում է՝ թե ժամանակի, թե ֆինանսի սղության պատճառով: Համապատասխան քանակության հավաքածուների պակասը չեր կարող նրան հաջողություններ բերել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել