Մոսկվան պատրաստ է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի աշխատանքների վերսկսմանը և այդ ձևաչափով համագործակցությանը:
«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ինչպես հաղորդվում է, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը երբեք դեմ չի եղել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը թե խորհրդի և թե մեկ այլ ձևաչափով:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, խորհրդի աշխատանքները դադարեցվել են ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, երբ 2008 թ-ին Վրաստանի նախկին նախագահ Միխայել Սաակաշվիլին «ագրեսիա իրականացրեց Հարավային Օսեթիայի դեմ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել