Ոչ այլ ինչ և ոչ այլ ոք, քան սահմանադրությունն է մեղավոր, որ Հայաստանում տնտեսական մրցակցությունը գտնվում է ցածր մակարդակի վրա։
Ոչ այլ ինչ և ոչ այլ ոք, քան սահմանադրությունն է մեղավոր, որ Հայաստանում աղքատությունը չի նվազում։
Ոչ այլ ինչ և ոչ այլ ոք, քան սահմանադրությունն է մեղավոր, որ գյուղական ազգաբնակչությունը մինչև ականջները տրոփփում է վարկային բեռի տակ,
Ոչ այլ ինչ և ոչ այլ ոք, քան սահմանադրությունն է մեղավոր, որ առաջատար քաղաքական կուսակցությունների կողմից կադրերի ընտրությունը կատարվում է ոչ թե արհեստավարժության սկզբունքից ելնելով, այլ հարաբերական հեղինակության և հարստության։
Ոչ այլ ինչ և ոչ այլ ոք, քան սահմանադրությունն է մեղավոր, որ արտագաղթի ալիքը չի հանդարտվում։
Ոչ այլ ինչ և ոչ այլ ոք, քան սահմանադրությունն է մեղավոր, որ մտավորականների պատկառելի հատվածն իրեն նվիրում է ոչ թե հասարակությանն առողջացնելու գործին, այլ սեփական հացի խնդիրը լուծելու մղումով վաճառահանվում է...
Փոխել, շտապ փոխել...