Panorama.am-ը գրում է.
Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի՝ «Doğuş» հոլդինգի հետ կնքած պայմանագիրը չեղյալ հայտարարելու որոշումը թուրքական լրատվամիջոցներում տարբեր կերպ են մեկնաբանում:  Ըստ asbarez.com-ի, թուրքկան մամուլում մասնավորապես գրում են, թե լուսանկարչին չի գոհացրել «Doğuş» հոլդինգի կողմից առաջարկված պայմանները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Արա Գյուլերի և  Թուրքիայում կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ սերտ կապեր ունեցող ««Doğuş» հոլդինգի միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրով Գյուլերի` 3մլն եվրո գնահատվող ողջ անձնական արխիվը, «Ara Kafe» սրճարանի շենքը և լուսանկարչական սարքերի հավաքածուն անցել էր դրանք շահագործելու նպատակով վերոնշյալ հոլդինգի կողմից ստեղծված ընկերությանը: Գործարքի արդյունքում Գյուլերը, ապա նաև նրա ժառանգները կստանային ամսական 50.000 թուրքական լիրայի չափով գումար: Գյուլերին էր պատկանելու նորաստեղծ ընկերության բաժնետոմսերի միայն 40%-ը: Օրեր առաջ տեղեկատվություն տարածվեց, որ Գյուլերը չեղյալ է հայտարարել պայմանագիրը:

Լուսանկարչի մտերիմները հայտնում են, որ Գյուլերն անձամբ դժգոհ է եղել  պայմանագրից և օրենքով սահմանված ժամկետներում չեղյալ է հայտարարել այն: Խոսակցություններ կան նաև այն մասին, որ պոլսահայ լուսանկարիչը չի հրաժարվել իր լուսանկարչական արխիվը Հայաստանին նվիրելու երազանքից: Տարիներ առաջ մի քանի գործիչներ նրան խոստացել են Երևանում հիմնել լուսանկարչության միջազգային թանգարան և Գյուլերի արխիվը փոխադրել Հայաստան: Սակայն խոստումներն այդպես էլ իրականություն չեն դարձել:
Թուրքիան որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ  գրում եմ, թե պայմանագրի չեղյալ հայտարարելու պատճառը Թուրքիայում տիրող հոգեբանական ծանր վիճակն է, և Գյուլերը որոշել է իր արխիվը չհանձել «Doğuş» հոլդինգին, որը տերը սերտ կապեր ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել