Araratnews.am-ը գրում է.Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը չի կորչի Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցման դեպքում, հաղորդում է Haberturk հեռուստաալիքը:
«Դուք գիտեք, որ մենք միշտ չէ, որ բնական գազ ենք օգտագործել: Հայտնի է, թե երբ մենք հայտնաբերեցինք դա մեզ համար: Այս ազգը սովոր է տանջանքների: Եվ խոսքն այն մասին չէ, որ մենք կկորչենք առանց ռուսական գազի: Արդեն ասել եմ, որ բացի Ռուսաստանից` մենք գազ ենք գնում մի քանի այլ երկրներից»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ նախնական տեղեկությունների համաձայն, Ռուսաստանը դադարեցրել է Թուրքիայի հետ «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման ծրագրի և «Ակկույա» ատոմակայանի հարցով բանակցությունները:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/erdoghaneh-xosel-e-rusakan-gazi-masin/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել