«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանի` Նիկոլ Փաշինյանին ու այլ ընդդիմադիրների կոչին արձագանքել են միայն «Հայաստանի ժողովրդական կուսակցության» ներկայացուցիչները, Նիկոլ Փաշինյանը` «տակավին ոչ»: Այս մասին հայտարարեց ընդդիմության «Ոչ» -ի միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը` Ազատության հրապարակից տրվող մամուլի ասուլիսին:
«Ձեր թվարկած անուններից, միայն,ինչքան տեղյակ եմ, ՀԺԿ ներկայացուցիչներնն են մոտեցել և իրենց աջակցությունն են հայտնել, իսկ մնացյալ անուններից տակավին պատասխան չկա»,-պատասխանելով լրագրողների հարցին` ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Ինչ վերաբերում է հարցադրմանը, որ շատ ընդդիմադիրներ ասում են, որ չեն միանա, քանի որ կրկին հիասթափեցնելու են ժողովրդին, Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց. «Դա ես ավելորդ թեմա եմ համարում, մենք հուսահատվողը չենք, մենք շարունակելու ենք մեր պայքարը, ես համոզված եմ, որ հասնելու ենք մեր նպատակին»:
Սեֆիլյանը տեղեկացրեց, որ այսօրվանից «Ոչ» -ի շտաբն ամբողջությամբ տեղափոխվելու է Ազատության հրապարակ:
«Ժողովուրդը թող իմանա, որ սպասում ենք և՛ իրենց ֆիզիկական ներկայությանը, և՛ տարբեր հարցերում իրենց օժանդակությանը»,-հայտարարեց Սեֆիլյանն ու կրկնեց, որ մարզերից եկած մարդկանց տեղավորելու խնդրանքն ուժի մեջ է և հավելեց, որ այսօր բացվելու է աջակիցների գրանցման մատյան:
«Ցուրտ օրեր են սպասվում, պիտի պատրաստվենք պատսպարվել ցրտից, մենք որևէ հովանավոր չունենք, մեր միակ հովանավորը ժողովուրդն է և երեկվանից ունենք տարբեր օժանդակությունների մասին բազմաթիվ արձագանքներ»,-հավելեց Սեֆիլյանը։
Նա նշեց նաև ,որ թող բոլորը լավ հասկանան,որ իրենց գործողություններով ամեն ինչ անելու են, որ լարում չլինի, ավելորդ քաշքշոց չլինի, ոչ մեկից ոչ մի մազ չպակասի:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Սթափության գլխավոր կոչ անողի՝ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտնի` «սթափվիր» արտահայտությունը ես արհամարհում եմ»:
Ընդդիմության միասնական շտաբի պետը ներկայացրեց գործողությունների այն ծրագիրը, որ իրականացվելու են իշխանափոխությունից հետո. կարճաժամկետ անցումային փուլ, ապա` նոր նախագահական և խորհրդարանական ընտրություններ»:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/02/sefilyan/1861956
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



