«Ազատությունը» կարևոր դեր ունի ցանկացած երկրում՝ առաջին հերթին անաչառ և արդիական մամուլի մասին պատկերացումներ տարածելու համար: Բայց այս լրատվամիջոցը Հայաստանում շատ «անաչառ» է աշխատում` օրենքով նախատեսված քարոզչության շրջանում ժամեր շարունակ ուղիղ եթերով «Ոչ» քարոզելով, հանրահավաք լուսաբանելով: Ի՞նչ է սովորեցնում մյուսներին՝ թքեք Boris Navasardianի արած գործի վրա ու ձեզ հարմար քարոզը քոքեք 24 ժա՞մ: Սա՞ է սովորեցնում: Հետաքրքիր է՝ վերջում Բորիս Նավասարդյանն ի՞նչ երեսով է ասելու՝ այս TV-ն 2 րոպե «Այո»-ն ավել է տվել, կամ էս մյուսը՝ պակաս: Պարո՛ն Նավասարդյան, հուսամ՝ ամփոփիչ ասուլիսին կկանչեք նաև առավոտից գիշեր «Այո»-ի ու «Ոչ»-ի վայրկյաններ հաշվողներիս ու ամեն ինչ կմեկնաբանեք՝ մեր աչքերին նայելով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել